Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են BMW-ն ու 07-ը. կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00–ի սահմաններում Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 UF 325 համարանիշի և BMW մակնիշի 83 FF 833 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: Մանրամասները՝ shamshyan.com-ում:
