Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը ձերբակալվել է. ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը այսօր՝ հունիսի 29-ին, ձերբակալել է հայտնի քրեական հեղինակությունը Արտյոմ Հարությունյանին (Արտյոմ Կոնեւսկոյ): Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Հունիսի 28-ին, ԱԱԾ-ն ստուգումներ էր իրականացնում Արտյոմ Հարությունյանին պատկանող տարածքում: ԱԱԾ-ն երեկ գործողություն է իրականացրել Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում: Ըստ տեղեկությունների՝ այն «օրենքով գող» Արմեն Հարությունյանի (Արմեն Կանևսկոյ) տարածքներից է: Նշենք, որ օրերս առաջ էլ խուզարկվել եւ բերման է ենթարկվել Արմեն Հարությունյանի եղբայրը՝ «Արտյոմ Կանեւսկոյ» մականունով հայտնի քրեական հեղինակությունը Արտյոմ Հարությունյանը: «Օրենքով գող» Արմեն Հարությունյանը, հիշեցնենք, մահացել է 2010 թվականին Աստրախանում:
