«Էս ընտանիքը հիմնահատակ ոչնչացավ բոլորիս աչքի առաջ.Հոգիներդ լույսով պատվի Քոչարյան ընտանիք... ». Արմեն Մկրտչյան
Քաղաքագետ Արմեն Մկրտչյանը Ֆեյսբուքում գրել է. «Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ, իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ դատավճռի արժանացած Սողոմոն Քոչարյանն ազատությունը վայելեց ընդամենը 15 օր: Ցավոք Սողոմոնի կինը մահացավ, դուստրը հոր ազատվելուց 1 տարի առաջ ինքնասպան եղավ... Այսօր էլ մահացավ Սողոմոնի մայրը՝ տիկին Զինան: Սողոմոնն էլ չկա: Երևի ապրելու իմպուլս էլ չկար: Ու էս ընտանիքը հիմնահատակ ոչնչացավ բոլորիս աչքի առաջ՝ սերժսարգսյանական անողոք դատաիրավական համակարգի ձեռքով: Հոգիներդ լույսով պատվի Քոչարյան ընտանիք...»:
