Մահացել է Գորան Բունևչևիչը
Հարավսլավիայի ազգային հավաքականի և «Թոթենհեմ»-ի նախկին ֆուտբոլիստ Գորան Բունևչևիչը մահացել է 45 տարեկանում։ Նշենք, որ պաշտպանը հանդես է եկել սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբում, որի կազմում անց է կացրել 138 հանդիպում՝ հեղինակելով 18 գնդակ։ Հարավսլավիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստն անց է կացրել 13 հանդիպում։
