Ուկրաինան կարող է առանց Ռուսական գազի
Ուկրաինան կարող է առանց Ռուսական գազի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն։ «Ռուսաստանը մեզ նաեւ առեւտրային պատերազմ է հայտարարել, սակայն մենք կարող ենք եւ առանց ռուսական գազի, մեր արտադրողները նոր շուկաներ են գտնում»,- Թվիթերում մեջբերել է Պորոշենկոյի խոսքը նրա մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն։ Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել էր, որ Ուկրաինայի գազամբարներում 2.3 մլրդ խ/մ-ով ավելի շատ գազ կա, քան անցյալ տարի։ Նա նշել է, որ Ուկրաինան Ռուսաստանից գազ է գնելու հազար խ/մ-ի դիմաց 212 դոլարով։
