«Թող հայհոյող կին չլինի Արցախի խորհրդարանում». Զոհրապ Եգանյան
Օգտատեր Զոհրապ Եգանյանը «Ֆեյսբուք»-ում գրել է. «Շատ տհաճ էր Արցախի խորհրդարանի երեկվա միջադեպը, լեզվակռիվը նորմալ է, թող լինի, բայց թող հայհոյող կին չլինի Արցախի խորհրդարանում։ Գիտեմ, որ պատերազմի մասնակից է հայհոյող կինը, բայց դա իրավունք չի տալիս նրան այդպիսի պահվածք ցուցաբերել և ընդհանրապես, ժամանակն է, որ պատերազմի մասնակից լինելու հանգամանքն այլևս մեր վզին նստելու պատրվակ չլինի, առավել ևս, որ իսկական կռվածները ո՛չ պաշտոն ունեն, ո՛չ էլ փող։ Հա մեկ բան էլ՝ կներեք, որ պատերազմի ժամանակ երեխա ենք եղել ու չենք կարողացել մասնակցել»:
