«…Եթե չեք հավատում, հարցրեք ԱԱԾ-ի կողմից նշանակված բերդի տեղակալին, ու նա ձեզ կզեկուցի, իհարկե եթե ինքը չկա էտ կոռուպցիոն սխեմայի մեջ…»

Նուբարաշեն ՔԿՀ մի խումբ կալանավորներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ են փոխանցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին ու խնդրել հրապարակել այն: Նամակում կալանավորները հայտնում են, որ ազատազրկված անձանցից տարբեր պատրվակներով պարբերաբար խոշոր չափի գումար է շորթվում (յուրաքանչյուր խցից՝ 300-600 հազար դրամ), որի մի մասը փոխանցվում է ՔԿՀ ղեկավարությանը, մի մասն էլ՝ նրանց խոսքով՝ «ավելի վերև»: Կալանավորները վարչապետից խնդրում են նաև համաներում կիրառել՝ նշելով. «կալանավորները սրտատրոփ սպասում են համաներման»: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Նամակը տեխնիկական որոշ շտկումներով ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ. Բաց նամակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Մեծարգո պարոն Փաշինյան, ի շնորհիվ Ձեզ և Ձեր համախոհների՝ մեր ազգը մեծ ցնծություն է ապրում , որ վերջապես մենք էլ կդառնանք ու կդասվենք քաղաքակիրթ երկրների շարքին, բայց էտ համընդհանուր ոգևորվածության ֆոնի վրա կա մի շատ կարևոր ու հին իշանություններից ժառանգված սահմռկեցուցիչ երևույթ, որն, ըստ իս, օր առաջ պետք է արմատախիլ արվի։ Խոսքս վերաբերվում է քրեակատարողական հիմնարկներին (բացառությամբ «Վարդաշենի») ու հատկապես Նուբարաշեն ՔԿՀ-ին ։

Մարդիկ, գտնվելով կալանավայրում, այսպես ասած բերդ նայողի ու բերդում գտնվող գողի անմիջական ճնշմամբ կալանավորներից անխտիր շորթում են կամեռի (хата-ի ) փող ու պարզ բացատրում են , որ փողի մի մասը գնում ա օբշակ, իսկ մյուս մասը բերդի ղեկավաությանը, ինչի մի մասն էլ գնում ա ավելի վերև ու որպեսզի էս ամեն ինչը չհնչի որպես մերկապարանոց, ստորև կներկայացնում ավելի մանրամասը ու եթե չեք հավատում հարցրեք ԱԱԾ-ի կողմից նշանակված բերդի տեղակալին ու նա ձեզ կզեկուցի, իհարկե եթե ինքը չկա էտ կոռուպցիոն սխեմայի մեջ, որն իարկե խիստ կասկածելի է, հակառակ դեպքում ԱԱԾ-ի ներկայիս պետը պետք է որ տեղյակ լիներ, ինչևիցե ստորև ներկայացնում եմ մանրամասը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի այժմյան իրականությունը, կրկնում եմ, էս րոպեի (24.06.2018 թ) դրությամբ Անխտիր բոլոր խցերից (բացի զրոների մի քանի խցերից) ամսական խցում գտնվողներից ամեն մեկը պարտադիր, անկախ սոցիալական վիճակից տալիս է 30-50 (փողատերերից կրկնակի) հազար դրամ, որից 15-25 հազարը խցի ( хата-ի ) փող, 15-25 հազարը տուպիկի ( գող-ի ), պալաժենու ու պետի փող, ամսական ռեժիմի փող 30-50 հազար: Դեպենկա-ի փող ամսվա մեջ երկու անգամ 10 հազար ու մի հատ էլ հեռախոս, թեկուզ փչացած, էնքան որ ցուցանիշ ցույց տան վերևներում, այսպիսով ամեն խցից պարտադիր հավաքվում է 300-600 հազար դրամ, որն էլ կիսվում է պետի, գողի ու պալաժենեցի միջև, դե հիմա հաշվեք ինչքան խցեր կան Նուբարաշեն ՔԿՀ-ում ու ինչքան գումար է շորթվում կալանավորներից, չհաշված 200-հազար պռագոնի (խաղի ) փող ամեն խցից, եթե նույնիսկ խցում գտնվում են մարդիկ, որ չեն խաղում անկախ ճնշումներից, ապա պետքա լրացուցիչ մուծի չխաղալու համար ևս 20 հազար ու գումարեք էս ամեն ինչին խմիչքը ու նարկոտիկը, որն հասանելի ցանկացած խցում՝ բնականաբար կրկնակի գնով, քան դրսումա: Ամեն խուց նախատեսվածա 10-12 մարդու համար, բայց որպես կանոն բնակվում են 12-16, երբեմն էլ 18 մարդ ու բնականա, որ քնում են հերթով: Դե հիմա բազմապատկեք խցերի թիվը հավաքվող գումարի թվով ու արդեն պարզ կդառնա թե ինչու էր նախկին իշանություններին ձեռնատու կալանավորների նման քանակը, իսկ հիմա էտ եղածին էլ գումարեք բյուջեից հատկացված ահռելի գումարները կալանավորներին՝ ըստ փաստացի կալանավորների քանակի, որը նույնպես մխսվում է ՔԿՀ-ի կողմից, որովհետև կալանավորներին հիմնականում պահում են հարազատները իրենց բերած ուտելիքներով ու դեղերով ։ Ու հիմա ոչ պակաս, եթե ոչ ամենակարևոր հանգամանքի վրա եմ ուզում հրավիրել Ձեր ուշադրությունը՝ կալանավայրերում գտնվող կալանավորների 80%-ը, եթե ոչ ավելին, հանդիսանում են նախկին իշխանությունների ու հատկապես արդարադատության համակարգի զոհեր, որովհետև մարդկանց կալանավորել ու դատապարտել են առանց ապացույցների ու պատշաճ իրավական հիմքերի ու պատահական չի, որ էսօր Հայաստանը ՄԻԵԴ-ում ընդեմ Հայաստանի 100 հազար բնակչին ընկնող դիմումների թվով (70 դիմում) գերազանցում է նույնիսկ Թուրքիային ու Ադրբեջանին։ Պարոն Փաշինյան, Ձեր կողմից նախաձեռնված և ժողովրդի կողմից մեծ խանդավառությամբ իրագործված թավշյա հեղափոխությանը սատարել են ոչ միայն քաղբանարկյալները, այլև կալանավորները ու ասեմ նաև, որ թե ԼՏՊ-ն, թե ՌՔ-ն ամեն երկու տարին մեկ արել են համաներում, վերջին համաներումը եղել է 2013 թվականին ու առ այսօր կալանավորները սրտատրոփ սպասում են համաներման ու հավատացեք, որ բոլորն էլ մի մարդու նման անկախ իրենց քրեական անցյալից ( եթե նույնիսկ եղել է ) կկանգնեն Ձեր կողքին ու կլծվեն մեր նոր պետականության շինարարության դժվար, բայց պատվաբեր գործին: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորներ

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am