Հակառուսական պատժամիջոցները ԵՄ-ն երկարաձգել է
РИА Новости-ն՝ հղում անելով ԵՄ-ի աղբյուրներին հայտնում է,որ Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ Եվրոմիության առաջնորդները քաղաքական որոշում են կայացրել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու մասինԿարճ քննարկում է կայացել Ռուսաստանի, Ուկրաինայի, ինչպես նաև Մինսկի համաձայնագրերի թեմաներով: Ավելի վաղ Իտալիան արգելափակել էր ԵՄ գագաթնաժողովի վերջնական փաստաթուղթը բոլոր թեմաներով, քանի որ չէր կարողացել համաձայնության հասնել մյուս պետությունների հետ՝ միգրացիոն ճգնաժամի հարցով:
