«Շոր» է կարվել ինչ–որ կոնկրետ մարդու համար՝ հստակ խնդիր լուծելու տրամաբանությունից ելնելով»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահ, համայնքների գծով միջազգային փորձագետ Վահան Մովսիսյանի կարծիքով, համայնքների խոշորացման գործընթացն ինչքան էլ թերություններ ունենա, միևնույն է, դրական քայլ էր մեր իրականությունում, որն, այնուամենայնիվ, երկու կարևոր հարց է լուծել համայնքների կառավարման արդյունավետության իրականացման հարցում:

Առաջինը բարեկամական կապերով զիջումներ անելու, հարկեր չհավաքելու, ավագանու անդամ, համայնքի ղեկավար դառնալու «ինստիտուտներն» է վերացրել: Երկրորդ՝ աշխատակազմերի քանակական և որակական փոփոխության շնորհիվ մի կողմից կառավարման որակն է բարելավվել, մյուս կողմից՝ ֆինանսական խնայողություններն են ավելացել: Մնացած առավելությունները պետք է որ ավելի տեսանելի լինեն իշխանափոխությունից հետո: «Նոր իշխանությունը փակել է նաև մարզպետի կամ նախարարի «դաբրոյով» ավագանու անդամ կամ համայնքի ղեկավար ընտրվելու համակարգը: Սա հնարավորություն է տալիս համայնքների ղեկավար դառնալ բանիմաց մարդկանց, ինչը որակական փոփոխություն կբերի: Այս ամենը կարելի է համակարգի ամենամեծ հաղթանակը համարել: Հաջորդ դրական քայլն այն է, որ այլևս ոչ ոք չի վախենա իր համայնքի բնակչից հարկ հավաքել: Համայնքի բնակիչը չի կարող այլևս հարկ վճարելու պատճառով ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածուի հետ «հաշվեհարդար» տեսնել, քանի որ եթե ընտրողը իր ձայնը մեկին չտա, մյուսին տա, ապա նա նույնպես հարկ է հավաքելու: Այսինքն, այլևս համայնքի ընտրողից կախվածությունն այնքան էլ մեծ չէ, և ով էլ ընտրվի, նույն հարկը հավաքելու է»,– ասաց Վ. Մովսիսյանը: Նախկինում եղել են դեպքեր, երբ կրթական ցենզն անգամ չի բավարարել այս կամ այն պաշտոնում նշանակվելու համար, որի վրա նույնպես աչք է փակվել: Հիմա այն նույնպես վերացվել է: Ի դեպ, փորձագետի դիտարկմամբ, համայնքների խոշորացման գործընթացին հիմնականում բացասական են վերաբերվում նախկին գյուղապետերը, ովքեր հասկացել են, որ խոշորացման արդյունքում նախկին «քյոխվայական» կարգերը վերանալու են: Այդ պատճառով էլ ժողովրդին խոշորացման դեմ են տրամադրել: Խոսելով համայնքների փնջերի ձևավորման տրամաբանության մասին՝ Վ. Մովսիսյանը նշեց, որ նախկին իշխանությունները գնացել են իրենց վերընտրվելու հավանականությունը մեծացնելու և ամրացնելու ճանապարհով և այդ տրամաբանությամբ են ձևավորել փնջերը, ինչը հանգեցրել է այլ խնդիրների առաջացման:
«Օրինակ՝ Կապանում մենք ունենք 38 բնակավայր միավորող համայնք: Եվ այս պայմաններում դժվար է պատկերացնել տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքը և այդ ամենին բնակչության մասնակցությունը: Այսինքն, այն ժամանակ «շոր» է կարվել ինչ–որ կոնկրետ մարդու համար՝ հստակ խնդիր լուծելու տրամաբանությունից ելնելով, ինչն էլ հանգեցրել է խնդիրների: Այսինքն, ոչ թե անհրաժեշտությունից ելնելով է փունջն ընտրվել և ձևավորվել, այլ քաղաքական, անձնական, կլանային սկզբունքներից ելնելով: Եվ բնակչության շրջանում, դրա հետևանքով, ավտոմատ կերպով դժգոհություն է առաջացրել: Խնդիրն այն է, որ այս ամենի մասին մարդիկ ժամանակին չեն տեղեկացվել, փնջերի ձևավորման ժամանակ հանրային քննարկումներ չեն իրականացվել, և հիմա մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ առավելություններ են ստացել ու ինչ կարող են անել»,– ասաց Վ. Մովսիսյանը: Նրա խոսքով՝ նախկինում տարածքային կառավարման նախարարը հայտնի չէր՝ ում հետ, ում հորդորով էր փնջերի ձևավորման քարտեզները «գծում»՝ հիմքում դնելով հարցը, թե ինչ անեն, որ համապետական ընտրությունների ժամանակ այս կամ այն համայնքում այս կամ այն կուսակցության թեկնածուին անցկացնեն: Մինչդեռ ողջ Եվրոպան այդ ճանապարհով է ժամանակին գնացել, ասում է Մովսիսյանը, ու հիմա բավականին լավ կառավարման համակարգ ու ֆինանսական կայունություն է ձեռք բերել: «Ուստի հիմա պետք է շարունակել ու ավարտին հասցնել գործընթացը և զբաղվել համակարգի զարգացմամբ: Երբ գործընթացը բաց և թափանցիկ է իրականացվում, բոլորը հասկանում են, թե ինչն ինչի համար է արվում, իսկ որոշումը չարդարացնելու դեպքում՝ ով է պատասխանատուն: Իսկ երբ գործընթացներն իրականացվում են փակ, գաղտնի, անհասկանալի ձևերով, ինֆորմացիան էլ մի կերպ է հասանելի դառնում և ամեն ինչ այլ ընթացք է ստանում: Վերջին 34 խոշորացված համայնքներում, որոնք իրենց մեջ մոտավորապես նախկին 350 համայնք ներառեցին, նման ձևով է խոշորացվել, այդ պատճառով էլ խոշորացված համայնքների բնակիչները բողոքում են: Նրանք նաև բողոքում են այն պատճառով, որ ընտրական համակարգը շարունակեց «դաբրոների» վրա կառուցվել: Եվ բավական չէր, որ մի կողմից ոնց ցանկացան, այնպես խոշորացրեցին, դեռ մի բան էլ որոշեցին, թե ով պետք է լինի խոշորացված համայնքի ղեկավարը: Բայց հույս ունենք, որ նոր իշխանություններն ավելի լուրջ, սթափ և պրոֆեսիոնալ կմոտենան այս ամենին, և կլսեն նաև նրանց կարծիքները, ովքեր այս ամենի մասնագետներն են»,– ասաց փորձագետը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am