Թուրքիայում հայ կնոջը կտտանքների են ենթարկել՝ հափշտակելով 1,5 մլն լիրա
Երեկ՝ մարտի 15-ի, Ստամբուլում անհայտ անձիք մտել են են «Անթև Հակոբ» անունով հայտնի հայ բժշկի տուն, կտտանքների ենթարկել նրա կնոջն ու թալանել տունը, երբ բժիշկը տանը չի եղել: Հակոբ Կոթողյանի 63-ամյա կնոջը՝ Սյուզան Կոթողյանին կապել են և պահանջել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը։ Կինը սկզբում չի ասել, սակայն, չդմիանալով տանջանքներին, հայտնել է գաղտնաբառը: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթը: Հանցագործները չհրկիզվող պահարանից հափշտակել են 1,5 մլն լիրա (540 հազար դոլար) ու հեռացել։ Սուզան Կոթողյանը կարողացել է մի կերպ ազատվել կապանքներից ու զանգել ոստիկանություն։ Դեպքի վայր մեկնած շտապօգնության աշխատակիցները կնոջը հիվանդանոց են տեղափոխել։ Հակոբ Կոթողյանը աշխատանքի վայրում է իմացել կնոջ հետ պատահածը:
