ՀՅԴ-ում ցանկանում են Աղվան Վարդանյանին հետ վերադարձնել
Մի խումբ գաղափարական ՀՅԴ-ականներ պատրաստվում են շարքերից վերջերս հեռացված Աղվան Վարդանյանին վերադարձնել կուսակցություն։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ին, ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ չնայած ՀՅԴ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին, սակայն ինքը դա չի անի: Վարդանյանը հայտարարել էր նաեւ, որ եթե կուսակցությունը պահանջի, վայր կդնի մանդատը: Կարճ ժամանակ անց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նման պահանջ ներկայացրեց Աղվան Վարդանյանին, ապա նաեւ հեռացրեց։ Այդուհանդերձ ՀՅԴ-ի ակունքներում կանգնած ընկերները հաշվի առնելով Աղվան Վարդարյանի դերակատարումը ամեն ինչ անում են իրենց գաղափարական ընկերոջը եւ կուսակցության մեծ աջակցին վերադարձնել շարքեր։
