2 ավտոմեքենա, դոլարով և եվրոյով փոխառություններ. Բնապահպանության նախարարի ունեցվածքը
ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանը այս տարվա հունիսի 9-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:Այս մասին գրում է operativ.am-ը:
Որպես անշարժ գույք Գրիգորյանը հայտարարագրել է մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում: Ըստ հայտարարագրի Գրիգորյանը ունի երկու շարժական գույք` ավտոմեքենա, «OPEL VECTRA A 1.6 I» և «TOYOTA COROLLA 1.6» մակնիշների:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ բնապահպանության նախարարն ունեցել է բաժնետոմս` 50 հազար ՀՀ դրամի:
