Սեռական էր, թե ոչ՝ չգիտեմ, բայց հայհոյել եմ․ Արցախի ԱԺ պատգամավոր․ video 18+ (factor.am)

Արցախի Ազգային ժողովի նիստն այսօր թեժ է անցել. միմյանց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել «Ազգային վերածնունդ» խմբակցության նախագահ Հայկ Խանումյանը և «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Ժաննա Գալստյանը։ Վիճաբանության մասին առաջինը տեղեկացրեց պատգամավոր Հայկ Խանումյանն՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով նաև վիճաբանության տեսանյութը (ուշադրություն՝ հնչում են հայհոյանքներ), որից երևում է՝ պատգամավոր Հայկ Խանումյանին առաջինը հայհոյում է Ժաննա Գալստյանը։ Թե ինչն էր Ժաննա Գալստյանի զայրույթի պատճատը Factor.am–ը փորձեց պարզել հենց պատգամավորից։ «Էդ տղան Ազգային ժողովի էդ միկրոֆոնը, էդ հարթակը օգտագործում է որպես իր միտինգի հարթակ։ Ինչի մասին խոսենք, արհամարհական զրպարտանք է ուղղում մեզ բոլորիս, նախագահին։ Ես չեմ հասկանում՝ մեկ անգամ ասեց, երկու անգամ ասեց, հասկացանք իր վերաբերմունքը նախագահի նկատմամբ, բա կարելի՞ է Ազգային ժողովի հարթակն օգտագործել նման բաների համար»,- ասաց պատգամավորը։ Ժաննա Գալստյանը չհիշեց՝ սեռական հայհոյանքներ է հնչեցրել Հայկ Խանումյանի հասցեին, թե ոչ, բայց հաստատեց, որ հայհոյել է․«Ես ուղղակի ասել եմ, որ սա միտինգ չի քեզ համար և էլի մեկ բառ է դուրս եկել իմ բերանից, չգիտեմ սեռական բնույթի ասվածը չափազանցված է, սեռական էր, թե ոչ՝ չգիտեմ, բայց հայհոյել եմ, վատ-վատ բաներ եմ ասել, այո՛»,- ասաց Ժաննա Գալստյանը։ Հարցին՝ ինչ կերպ է պատկերացնում խորհրդարանում իր և Հայկ Խանումյանի հետագա աշխատանքային գործունեությունը, Ժաննա Գալստյանը պատասխանեց․ «Միտինգի մասին օրենքը ընդունեցինք, թող գնա բոլորին հավաքի իր չափառի տակ՝ չհամարձակվելով պետության հիմքերը խախտել»։ Հիշեցնենք, որ թեև Հայկ Խանումյանն առաջինը բարձրաձայնեց Արցախի ԱԺ-ում տեղի ունեցած վեճի մասին, հրապարակեց վեճի տեսանյութը, սակայն, րոպեներ առաջ պարզ դարձավ, որ պատգամավորի էջից հեռացվել է 2 ժամ առաջ տեղադրված այդ տեսանյութը։ Այն, ի դեպ, ներբեռնվել էր ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջի յութուբյան ալիքում։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am