Բարդ ու վտանգավոր խաղ Ղարաբաղի շուրջ

Նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը արձագանքեց Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի շուրջ իրավիճակի հարցերին: Օգտատիրոջ հարցին, թե «տեղեկությունների համաձայն, հակառակորդը զգալիորեն առաջ է շարժվել Արենի գյուղի ուղղությամբ՝ գրավելով կարևոր բարձունք, ինչի արդյունքում լուրջ առավելություն է ստացել մեր դիրքերի նկատմամբ և դիտարկում է Արենի գյուղը», Փաշինյանը պնդեց, որ այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ, և, ըստ վարչապետի, խոսել հայկական կողմի ինչ-որ տարածքների կորստի մասին, ուղղակի անհեթեթություն է։ «Գրավելով կարևոր բարձունք. անկյունաքարային նշանակության հարցը հետևյալն է՝ գրավելով կարևոր բարձունք, այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետև այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, էդ տարածքները միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ։ Այսինքն՝ այս առումով որևէ բան չի փոխվել։ Որոշակի դիրքերի տեղաշարժ է տեղի ունեցել։ Ասեմ՝ այն, որ Ադրբեջանը հայտարարում է, որ դեպի Երևան-Լաչին ավտոճանապարհը նշանառության տակ է առել, ժողովուրդ ջան, նրանք, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ 1992-1993-ից էդ ճանապարհը նշանառության տակ է, և ճանապարհի վրա ազդեցության առումով ոչ մի փոփոխություն բացարձակապես տեղի չի ունեցել», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Նախիջևանի ուղղությամբ տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժ, ընդ որում խոսել մեր կողմից ինչ-որ տարածքների կորստի մասին, ուղղակի անհեթեթություն է»։ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը որոշակի դիրքեր տեղաշարժել է տարբեր ուղղություններով, սակայն մարտավարական և ռազմական առումով որևէ էական փոփոխություն Նախիջևանի ուղղությամբ տեղի չի ունեցել. «Ինչպե՞ս եք պատկերացնում, որ տարածք կորսվի՝ առանց մի հատիկ կրակոցի, դա հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չի։ Ադրբեջանը որոշակի դիրքեր տեղաշարժել է տարբեր ուղղություններով։ Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ այն թեմային, թե մենք որևէ դիրք տեղաշարժել ենք, թե չենք տեղաշարժել, ուզում եմ ասել ընդամենը, որ մարտավարական և ռազմական առումով որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել Նախիջևանի ուղղությամբ։ Ըստ էության, մենք ունենք նույն իրավիճակը, ինչ որ ունեինք մի քանի ամիս առաջ»։ Առհասարակ վկայակոչելով վիճակագրական տվյալները՝ նա հայտնեց, որ իր վարչապետ ընտրվելուց հետո հրադադարի ռեժիմի խախտման մակարդակն աննախադեպ ցածր է։ Սակայն, ըստ նրա՝ այսօր առաջնագծում կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ։ «Իմ վարչապետ ընտրվելուց հետո, ըստ էության, վիճակագրությամբ զուտ ունենք վերջին տարիների համար հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ցածր մակարդակ։ Չնայած սրան, մենք, ցավոք սրտի, զոհեր ունեցանք, և ըստ էության, առաջնագծում այսպիսի իրավիճակ է, որ կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ, ընդ որում՝ այդ կուտակումները երբեմն մեծանում են ծավալներով, երբեմն նվազում են, բայց անընդհատ առաջնագծում մենք ունենք զորքերի շարժ։ Նախիջևանի ուղղությամբ դուք գիտեք, որ որոշակի լարվածություններ են առաջացել», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, դուք գիտեք՝ իմ գնահատականն այն է և մոտեցումն այն է, որ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք այդպիսի զարգացման։ Վարչապետ ընտրվելուց հետո Զինված ուժերին իմ հրամանը, հրահանգը եղել է դա, որ զգոնությունը ոչ մի վայրկյանով, ոչ մի րոպեով չկորցնենք, բայց իրավիճակի աննախադեպության առումով ես չեմ կարող ասել, որ մենք ունենք ինչ-որ աննախադեպ իրավիճակ։ Մենք ունենք սովորական իրավիճակ և ծանոթ իրավիճակ, այդ իրավիճակը ծանոթ է մեզ երկար տարիներ»։ «Պետք է արձանագրենք, որ ի վերջո կոնֆլիկտը լուծված չէ, և մենք, ըստ էության, կիսապատերազմական իրավիճակում ենք գտնվում, որ ցանկացած պահի կարող է փոխվել։ Բայց սա չի նշանակում, թե մենք պետք է որևէ ձևով շեղվենք մեր բնականոն կյանքից։ Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, Զինված ուժերը պետք է շարունակի իր աշխատանքը, և, էլի եմ ասում, չեմ ուզում ասել՝ անհանգստանալու կարիք չկա, չեմ էլ ուզում ասել՝ անհանգստանալու կարիք կա, այսինքն՝ ամեն ինչ այնպես է, ինչպես մենք գիտենք», նշեց Փաշինյանը։ Ահա, փաստորեն՝ «անհանգստանալու կարիք չկա», բայց միաժամանակ՝ «անհանգստանալու կարիք կա»: Ինչպե՞ս հասկանալ այս երկիմաստ իրավիճակը: Մշտապես ասվել է՝ որ մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք, բայց Փաշինյանի վարչապետությունը բերեց որոշակի հարցականներ: Նախ առաջ եկավ հարցը, թե ո՞վ պետք է բանակցի՝ Արմեն Սարգսյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը... Նիկոլ Փաշինյանը որոշ շեշտադրումներ արեց, կապված՝ Լեռնային Ղարաբաղը բանակցություններում ներկայացնելու իր կողմից անհնարինության մասով: Պատասխանատվությունը թողնելով Արցախի վրա, մյուս կողմից պարզ է, որ Բաքուն չի համաձայնի բանակցել Արցախի հետ: Նշանակում է բանակցային ձևաչափը պետք է պահպանվի, բայց ի՞նչ գնով: Փաշինյանի ղարաբաղյան վերջին հայտարարությունները ակնհայտ են դարձնում այս պահին ինքը, համենայնդեպս, բանակցությունների գնալու պատրաստ չէ: Մեր աչքի առաջ է, թե ինչպես է Բաքուն պատրաստվում պատերազմի: Դա հայկական կողմի նկատմամբ որոշակի ճնշում գործադրելու տարբերակ է: Այսինքն, այն ինչ հնարավոր չէ ստանալ խաղաղ բանակցություններում, Բաքուն կփորձի պատերազմով ստանալ: Այստեղ հարց է ծագում՝ իսկ ո՞ւմ «դաբրո»-ով: Իհարկե՝ Ռուսաստանի: Ինչ-որ պահից հնարավոր է, որ Մոսկվայի համար նախընտրելի լինի պաշտոնական Երևանի կողմից բանակցող Արմեն Սարգսյանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը: Հնարավոր է, որ Մոսկվան Արմեն Սարգսյանին, այսպես ասած՝ դրդի Ղարաբաղի հարցով համաձայնագիր ստորագրել՝ սպառնալով պատերազմով: Թամար Բագրատունի

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Փաշինյանը Սարիկի վրա կատաղել է․․․ «էդ պիղծը» ո՞վ է, որ բան ասի․ Մանուել Մանուկյան (video) Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան «Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am