Նիկոլը նեղել է Կարեն Կարապետյանին, Վարդան Հարությունյանին եւ Ճըվճը Արոյի աներոջը
Մեր տեղեկություններով, ԱԻՆ-ը համատարած ստուգումներ է իրականացնում գազալցակայաններում։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ շուրջ 140-150 բենզալցակայան պատկանում են Կարեն Կարապետյանին, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին եւ Ճըվճըվ Արոյի աներ Տրանս գազի պետ Նիկոլայ Գաբրիելյանին, նրանք երեքն էլ մտերիմներ են։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ այդ գազալցակայաններն անօրինական աշխատանք են ծավալել,ապօրինի գազ են ստացել եւ թանկ վաճառել՝ ճնշելով մոտակա գազալցակայաններին, որոնք հիմա թեթեւացած շունչ են քաշում։
