Թալանել են Մանվել Գրիգորյանին
ԱԱԾ-ի սկանդալային բացահայտումների հիման վրա գեներալ Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց հետո Էջմիածնում ձեւավորված քաոսային մթնոլորտի մասին մամուլն ահազանգում է արդեն մի քանի օր։ Գեներալը քաղաքի տարբեր հատվածներում կիսակառույց շինություններ ունի, որտեղ շինաշխատանքները այս պահին կիսատ են մնացել, իսկ նրա ձերբակալությունից հետո, մեր տեղեկություններով, սկսվել է զանգվածային թալանը։ Համաքաղաքացիները շինհրապարակներից տարել են շինանյութը, իսկ Գրիգորյանի կողմնակիցներն ու հարազատները չեն հանդգնել միջամտել։ Ինչպես հայտնի է՝ նրանց նկատմամբ նույնպես հակակրանք կա քաղաքում։
