Սիրիայի և Խորհրդային Միության հերոսն ապրում է իբրև փախստական

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում, երկու սենյականոց բնակարանում, իր բազմանդամ ընտանիքի հետ ապրող Մուհամեդ Ֆարիսին այդ թաղամասում ոչ բոլորն էլ ճանաչում: «Արևելքը» գրում է, որ ամեն օր նա դուրս է գալիս տնից՝ գնումներ կատարելու իր վեց հոգուց բաղկացած ընտանիքի համար, և փողոցում նրան տեսնողները չգիտեն, որ 65-ամյա այդ տղամարդը հերոսի կոչում ունի, և որ նրա անունով Սիրիայում փողոցներ և օդանավակայաններ են կոչել: Նա Սիրիայի առաջին տիեզերագնաց Մուհամեդ Ֆարիսն է, որ Ստամբուլի այդ թաղամասում ապրում է իբրև փախստական: Սիրիայի պատերազմի առաջին տարիներին, լքելով սիրիական բանակի շարքերն ու իր աջակցությունը հայտնելով ընդդիմադիրներին, Ֆարիսը հեռացել է Սիրիայից:  Թուրքական մամուլին տված հարցազրույցում Ֆարիսն ասել է, որ ոտքով է հատել սահմանը: «Ընտրութեան հարց էր, փոխանակ այնտեղ ապրեի իբրև «հերոս» և տեսնեի իմ ժողովրդի տառապանքը՝ նախընտրեցի  ապրել աքսորի դժվար պայմաններում, բայց՝ պատվով»,-ասել է Սիրիայի հերոսի կոչումին արժանացած Մուհամեդ Ֆարիսը: Նա 1987-ին իբրև տիեզերագնաց ուղարկվել  է տիեզերք, որտեղ մնացել է 7 օր, 23 ժամ, 8 րոպե: Վերադառնալով՝ ստացել է ոչ միայն Սիրիայի, այլև՝  «Խորհրդային Միության հերոսի» կոչում, պարգևատրվել  է «Լենինի մեդալով»: Մուհամեդ Ֆարեսը միաժամանակ «Ինտերկոսմոս» ծրագրի անդամ է, ինչպես նաև՝ մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր: Սիրիայում բնակվելու տարիներին դասավանդել է համալսարանում, այնուհետև թողել է դասախոսական աշխատանքը և աշխատել սիրիական բանակում, իբրև բարձրաստիճան զինվորական: Մամուլը նշում է, որ Ֆարիսը լավ հարաբերությունների մեջ է եղել Հաֆեզ Ասադի և նրա որդու՝ Սիրիայի ներկա նախագահի հետ, սակայն պատերազմի սկզբից դեմ է եղել նախագահի քաղաքականությանը:   Հերոսի կոչում ստացած տիեզերագնացը Թուրքիայում երբեմն հրավիրվում է դասախոսությունների, որի ընթացքում պատմում է իր փորձի մասին, միաժամանակ, անդրադառնալով պատերազմական իրավիճակին, հայտնում է իր տեսակետները՝ Սիրիայի պատերազմի մասին: Մամուլին նա ասել է, որ աշխարհն ամենալավը երևում է տիեզերքից, որտեղից ո՛չ սահմաններ, ո՛չ պետություններ և ո՛չ էլ տարբերություններ են նշմարվում: Ստամբուլում  նրա հետ է բնակվում նաև կրտսեր որդին, որին Ֆարիսը Միր է անվանակոչել, ի պատիվ խորհրդային ուղեծրային կայանի, որի միջոցով իրականացվել է դեպի տիեզերք նրա թռիչքը: Օրերս հերոս-տիեզերագնացի մասին վավերագրական ֆիլմ է պատրաստել նաև theguardian-ը: Ֆիլմում Ֆարիսն ասում է, որ շուտով ավարտվելու է պատերազմը, ինքը վերադառնալու է  Սիրիա, համբուրելու է հողն ու օգնելու է իր ժողովրդին՝ կառուցելու երկիրը:
 

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am