Հերթը հասավ «Ֆլեշ» Բարսեղին. Նրան հարցաքննել են

«Ֆլեշ» ՍՊԸ ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը կասկածվում է ինքնիրավչության մեջ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի կողմից բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ։ Բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության մեջ «Ֆլեշ Մոտորս», ինչպես նաև «Ֆլեշ» ընկերությունների հիմնադիրները և ընկերության այլ պաշտոնատար անձինք ի թիվս այլ անձանց մեղադրել են նաև «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Վերջինիս սպառնացել են, բռնության ենթարկել, ինչից դրդված, այլ ելք չունենալով՝ նախկին կոմերցիոն տնօրենն իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլ ամսին գրավադրել է, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը: Կոմերցիոն նախկին տնօրենը ճանաչվել է տուժող։ «Ֆլեշ» ընկերության բազայի տնօրենը հարցաքննվել է որպես կասկածյալ և նրա նկատմամբ հունիսի 26-ին որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նկատի ունենալով, որ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առերևույթ բռնության գործադրմամբ, բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելուն «Ֆլեշ » ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանի առնչության վերաբերյալ՝ հունիսի 28-ին նա, որպես կասկածյալ, հրավիրվել է հարցաքննության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և հարցաքննվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, տեղեկացնում է Քննչական կոմիտեն: Բարսեղ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի մերձավորներից է եւ ըստ մամուլի՝ նրա ընտանիքի քավորը:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am