Պոլսահայ երգչուհի Թոմաօղլուն Ստամբուլում կերգի հայերեն

Պոլսահայ անվանի երգչուհի Էրլին Թոմաօղլուն փետրվարի 11-ին համերգով հանդես կգա Ստամբուլի Շիշլիի մշակույթի տանը: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացնում է, որ համերգին հնչելու են ինչպես նոր հեղինակային ստեղծագործություններ, այնպես էլ հին ու հանրության կողմից վաղուց սիրված երգեր: Համերգի ընթացքում Թոմաօղլուն կկատարի երգեր 8 լեզվով՝ հայերեն, թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, եբրաերեն և հունարեն: Համերգին կմասնակցի նաև Յուրի Ռյադչենկոյի գլխավորած նվագախումբը: Իր իսկ բնորոշմամբ՝ Թոմաօղլուն իր երգերում համադրում է հայկական երաժշտությունն ու անատոլիական մոտիվները, միավորում տարբեր մշակույթներն ու գույները: Երգչուհին համոզված է, որ բոլոր լեզուները պետք է պահպանել որպես համաշխարհային մշակութային ժառանգության մաս: Ըստ Թոմաօղլուի՝ յուրաքանչյուր լեզվի ուսուցման ու տարածման գործում կարևոր նշանակություն ունի լեզվի մեղեդայնությունը: Էրլին Թոմաօղլուն ծնվել է Ստամբուլում, միջնակարգ և բարձրագույն կրթություն է ստացել տեղի հայկական ուսումնական հաստատություններում: Հաճախել է դասական կիթառի դասերի, այնուհետև ավարտել Մարմարայի համալսարանի երաժշտական բաժինը: Բացի պրոֆեսիոնալ երաժշական գործունեությունից՝ Թոմաօղլուն հանդես է գալիս նաև որպես երաժշտության ուսուցիչ: Հայ անվանի արվեստագերտն իր առաջին ձայնասկավառակը թողարկել է 2011թ.: Այն կոչվում էր «Senden sonra» (Քեզանից հետո) և բաղկացած էր 3 թուրքերեն հեղինակային երգերից: Իսկ երգչուհու երկրորդ՝ «Yıllar sonra»  (Տարիներ անց / Տարիներ վերջ) վերնագրով ձայնասկավառակը ներառում է դարձյալ հեղինակային 11 երբ, բայց այս անգամ արդեն արևմտահայերեն, հաղորդում էErmenihaber.am-ը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am