Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Վնասը կազմում է 28 հազար եվրո

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կոտրել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Vogele 1800-3 SUper մակնիշի ասֆալտ փռող ավտոմեքենաների կառավարման համակարգիչները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, ճիվաղը կամ ճիվաղները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ նշված ավտոմեքենաները տևական ժամանակ է «Ա․Ա․Բ Պրոեկտ» ՍՊԸ-ն ներ է մուծել Հայաստան, ինչի շնորհիվ ՍՊԸ-ի աշխատակիցները հանրապետությունում կատարում են եվրոպական չափանիշներին համապատասխան բարձր ու որակյալ ասֆալտապատում, քանի որ ասֆալտապատումը կատարվում է համակարգչի միջոցով ու մարդկային գործոնը չի կարող կեղծել ու ճանապարհը ունենում է որակյալ ասֆալտապատում: Դժբախտաբար, ինչ-որ սրիկաներ կոտրել են 2 ավտոմեքենաների կողային պատուհանները ու գողացել են 28 հազար եվրո արժողությամբ համակարգիչները ու հիմա դրա արդյունքում ասֆալտապատման աշխատանքները նշված հատվածում դադարեցվել են: Անգամ վաղ առավոտյան ՍՊԸ-ի աշխատակիցները 4 КамАЗ ասֆալտ են բերել, որպեսզի շարունակեն աշխատանքը, սակայն, ցավոք, պարզվել է, որ գողացել են կարևոր համակարգիչները: Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն արձանագրել են գողության փաստը ու հիմա ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու համար: Փաստի առթիվ ոստիկանությոան Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Բագրատ Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ու մինչ ոստիկանությունը կփորձի բացահայտել ու հայտնաբերել ճիվաղներին ու գողունը, «Ա․Ա․Բ Պրոեկտ» ընկերությունը փորձում է հասկանալ, թե ինչպես սկսեն աշխատանքները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ընկերությունը կատարում է որակյալ ճանապարհաշինարարական աշխատանքներ, որում օգտագործվել են եվրոպական չափանիշներին համապատասխան տեխնիկաներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am