Մանրածախ առևտրի իրականացումը շաբաթ և կիրակի օրերին դադարեցվի՞

Գործադիրը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ կառավարությունը տնտեսվարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայմանների, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի աջակցության գաղափարներն ընդունելի է համարում, սակայն նախագծում առկա են որոշ կարգավորումներ, որոնք լրացուցիչ քննարկման, վերանայման, հստակեցման և խմբագրման կարիք ունեն: Դրանք վերաբերում են առևտրային ցանցերի բնորոշմանը, առևտրային օբյեկտների տեսակների ցանկում առևտրային ցանցերն ավելացնելուն, առևտրի օբյեկտներում ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձանց մանրածախ առևտուր իրականացնելու սահմանափակմանը և այլն: Արծվիկ Մինասյանն անդրադառնալով նախագծի 4-րդ հոդվածում ամրագրված՝ առևտրային ցանցերում մանրածախ առևտրի իրականացումը շաբաթ և կիրակի օրերին ժամը 20։00-ից մինչև ժամը 22։00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցնելու դրույթին՝ նշել է, որ այն լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: