Աշոտ Պետրոսյանը նույնպես ազատ արձակվեց
Այսօր, «Սասնա ծռեր»-ի դատական նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը։ Նշենք, որ գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի համար դատավորը սահմանել է գրավ՝ 500,000 դրամի չափով։ Քիչ առաջ ազատ արձակվեց նաև Վարդգես Գևորգյանը: Վերջինի ազատ արձակման համար երաշխավորել էին պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Գևորգ Պետրոսյանը:
