Կհատկացվի գույք ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին
Գործադրի որոշմամբ հաստատվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին ամրացված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու կարգն ու պայմանները: Նախագծի նպատակն է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, շուրջօրյա խնամքի հաստատություններից երեխաներին ընտանիք վերադարձնելը և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնումը, ինչպես նաև տարեցների տուն-ինտերնատում բնակվող տարեցներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը: Նախատեսվել է որպես սոցիալական աջակցություն գույք հատկացնել ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին:
