«Սասնա ծռերից» Վարդգես Գևորգյանն ազատ է արձակվել
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում որոշում է կայացվել «Սասնա ծռերի» անդամ Վարդգես Գեւորգյանին ազատ արձակել: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Գևորգ Պետրոսյանը երաշխավորել են, որ Վարդգես Գևորգյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց: Պատգամավորներն անձամբ էին ներկայացել դատարան:
