Հեղափոխության գործընթացը կաղում է. Կարո Եղնուկյան (video)
«Քաղբանտարկյալին գրավով ազատ արձակելը վիրավորական է, հակահեղափոխական»,- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կարո Եղնուկյանը: Ըստ Կարո Եղնուկյանի՝ հեղափոխության գործընթացը կաղում է. «Քաղբանտարկյալներս պատանդ ենք: Ասում ենք՝ վճարեք մեր գրավը, որ մեզ ազատ արձակեն»: Կարո Եղնուկյանը վստահ է, որ դատախազը կարող է շատ հեշտությամբ Սասնա ծռերին առաջադրված մեղադրանքը փոխել: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
