Մանվել Գրիգորյանը գործակատար է. Կարո Եղնուկյան (video)
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Կարո Եղնուկյանը խոսելով ներքաղաքական զարգացումներից ասաց. «Հետհեղափոխական ստադիաների մեջ ենք: Քաղբանտարկյալների հարցը կամաց-կամաց լուծվում է, խոշոր ձկներ կարծես թե դեռ չեն բռնվել, իսկ ինչ վերաբերվում է Մանվել Գրիգորյանին, կամ էլ Վաչագան Ղազարյանը, ապա նրանք պարզապես գործակատարներ են»: Ըստ Կարո Եղնուկյանի՝ Հայաստանում քաղաքական հիմնական հարցը մեկ այլ տեղում է. «Հեղափոխությունը չի կարող գործել սահմանադրորեն: Սահմանադրությունը համաժողովրդական չէ, այն կարված էր մեկ մարդու համար: Այս սահմանադրությունը ժառանգեց Նիկոլ Փաշինյանը, որով էլ իր ձեռքերը կապել են»: Մանրամասները տեսանյութում.
