Չկա դրվագ, որ Պողոսյան Արտակը ապտակում է,Վ.Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ուսումնասիրել է ակտիվիստ Անի Գևորգյանի տեսանյութը և չի տեսել դրվագ, որտեղ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը ապտակում է որևէ մեկին: «Անի Գևորգյանի տեսանյութը՝ ինձ տրամադրված, ես ուսումնասիրել եմ, չկա դրվագ, որ Պողոսյան Արտակը ապտակում է: Ընդհանարապես Պողոսյան Արտակը չի եղել: Այդ մասով՝ նախկինում էլ Հատուկ քննչական ծառայությունում վարույթ է ընդունվել, գործ է հարուցվել ու դատարանում գործը կարճվել է»,-ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
