Վանեցյանը՝Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ-ի խուզարկության մասին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ-ն խուզարկություն չի արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հրապարակվեց տեսանյութ-ուսումնասիրություն, որտեղ անդրադարձ կար քաղաքապետի ունեցվածքին: Դրանից հետո քաղաքապետարանի առջև ակցիա մեկնարկեց, պահանջում էին քաղաքապետի հրաժարականը:
