Օդի ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա 4-5 աստիճանով
ԱԻՆ-ը հորդորում է ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6: Հունիսի 28-ի ցերեկը, հունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ից հուլիսի 1-ը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
