Անկախ անձերից.ՀՔԾ պետը՝ Քոչարյանին հարցաքննելու մասին
«ՀՔԾ-ն Մարտի 1-ի հետ կապված տեղեկատվություն կհրապարակի իր պաշտոնական կայքում:Այն ծավալով, որ ծավալով որ տեղեկատվությունը չի վնասի գործի շահերին, նախաքննության գաղտնիքին ու չի վնասի անձանց անմեղության կանխավարկածին, տեղեկատվությունն ամբողջությամբ կդրվի մեր պաշտոնական կայքում», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Կաշկանդող որևէ բան կա՞ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու համար, հարցրեցին լրագրողները ,ինչին ՀՔԾ պետը պատասխանեց. «ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի այդ գործը բացահայտելու՝ անկախ անձերից, թե ովքեր պետք է ներգրավվեն տվյալ գործում, այդ անձիք կներգրավվեն»:
