Պարոն Հովհաննիսյան, կամ տարբերակում ենք «գիտական հոդված» ու «գիտական հրապարակում» կոչվածները, կամ էլ...Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը պատասխանել է ԿԳ փոխնախարար Հ. Հովհաննիսյանին. Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը մեր խնդրանքին ընդառաջ գնալով, ներկայացրեց է 42 միավոր հրապարակումներից բաղկացած մի ցանկ (մենք խնդրել էինք ներկայացնել առնվազն 41-ը), Ցանկին ծանոթանալով պարզ դարձավ, որ ԿԳ փոխնախարարը ԿԳՆ կայքէջում տեղադրված իր պաշտոնական կենսագրականում հիշատակված «քառասունից ավելի գիտական հոդված»-ների մեջ մի կերպ խցկել է իր միակ մենագրությունը, զեկույցի թեզեր, ոչ գիտական համարվող պարբերականներում լույս տեսած հոդվածներ, ինչպես նաև մեթոդական ձեռնարկ: Պարոն Հովհաննիսյան, կամ տարբերակում ենք «գիտական հոդված» ու «գիտական հրապարակում» կոչվածները, կամ էլ համեստաբար գրում ենք «մեկ մենագրություն և երեսունից ավելի գիտական հոդվածներ»: Կենսագրականի շտկման հեղինակային իրավունքներն ինձ չեմ վերապահում: