«Սպառողական վարկերի տոկոսադրույքները նվազման տեղ ունեն». տնտեսագետ

Հունիսի 26–ի նիստում Կենտրոնական բանկը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այն այժմ 6 % է: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ զրույցում «Փաստը» փորձեց հասկանալ` վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության, մասնավորապես` նվազեցման հնարավորություն կա՞, թե՞ ոչ: «Նախ պետք ընդգծել, որ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը ուղղակի և անմիջական ազդեցություն է թողնում տնտեսության աշխուժացման վրա և այս առումով բավական ճկուն քաղաքականություն է իրականացվում, որն արձագանքում է նաև տնտեսության մեջ առաջացած հիմնական միտումներին: Մասնավորապես` երբ տնտեսությունը գտնվում է լճացման կամ անկումային փուլում, ԿԲ–ն, բնականաբար, այդ փուլում չի կարող չարձագանքել. որպեսզի խուսափեն ավելորդ ինֆլ յացիոն գործընթացներից և արժեզրկումից, ապա, որպես կանոն, տոկոսադրույքը բարձրացնում են, որ դրամային զանգվածի նոր քանակներ չմտնեն շրջանառության մեջ և չխթանեն ինֆլ յացիոն գործընթացների խորացմանը: Բայց երբ արդեն տնտեսությունն անկման փուլից դուրս բերելու անհրաժեշտություն է զգացվում, դրամային զանգվածը, այսինքն` նաև վարկերի տեսքով տրամադրվող գումարներն էժանացնելու նպատակով տոկոսադրույքներն իջեցվում են: ԿԲ–ն դա արել է` հատկապես հետճգնաժամային փուլում, իսկ հիմա իջեցնելու անհրաժեշտություն չկա, քանի որ շուկան հավասարակշռության ընդհանուր վիճակում է: Կարծում եմ` այստեղ արհեստական ազդակներ պետք չեն: Սա է պատճառը, որ ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափը»,–ասաց տնտեսագետը: Թաթուլ Մանասերյանի հետ զրուցեցինք նաև սպառողական վարկերի բարձր տոկոսադրույքների մասին: Հարցին, թե կա՞ն ճանապարհներ կամ ուղղություններ, որոնցով կարող է առաջնորդվել կառավարությունն ու հասնել սպառողական վարկերի որոշակի նվազեցմանը, տնտեսագետը պատասխանեց. «Իհարկե կան: Բայց պետք է հաշվի առնենք, որ պետությունը չափից շատ չի կարող միջամտել, մանավանդ` մասնավոր հատվածին ու մրցակցային գործընթացներին: Այս առումով խնդիրն արդեն մասնավոր մրցակցության դաշտում է. ինչպես տեսնում եք, 6 % վերաֆինանսավորման տոկոսադրույքը բնավ չի արտացոլվում սպառողական վարկերի վրա: Այսինքն` նրանք կարող են շատ ավելի բարձր լինել: Այդ դեպքում ոչ այդքան ԿԲ–ի, որքան կառավարության տարբեր օղակների վերահսկիչ գործունեության անհրաժեշտությունն է պահանջվում: Այսինքն` պետությունն այս դեպքում պետք է իրականացնի շատ հստակ կարգավորիչ ու վերահսկիչ գործառույթներ: Կապը պետք է ուսումնասիրվի. եթե կան կառույցներ, որոնք սպառողական վարկերի օգնությամբ գերշահույթներ են ստանում, ապա նրանց առաջ գերշահույթների հարկման խնդիր պետք է դրվի: Դրանք կարող են լինել բանկերը կամ առանձին ընկերություններ, որոնք բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով սպառողական վարկեր են ապահովում»: Ինչ վերաբերում է պետության միջամտությանը, մեր զրուցակիցը նշեց, որ պետությունը չի կարող կամային ձևով գներ կամ վարկի տոկոսադրույքներ սահմանել. «Բայց պետությունը ունի լծակներ և կարող է ազդել: Ես նշեցի գերշահույթի հարկման մասին: Այսինքն` նախ պետք է վերլուծել ու պարզել, թե ովքեր են այն տնտեսվարող սուբյեկտները, այդ թվում` մասնավոր կառույցները, որոնք սպառողի հաշվին գերշահույթներ են ապահովում: Իսկ եթե իրենք չեն նվազեցնում իրենց գերշահույթը, ապա պետք է բարի լինեն գերշահույթից լրացուցիչ հարկեր մուծել: Եվ, ընդհանրապես, հարկային համակարգը, հարկային լծակներն առավել կարևոր հանգամանքներ են, որով պետությունը կարողանում է ներազդել մրցակցային ոլորտի վրա»: Թաթուլ Մանասերյանը նշեց կառավարության այն օղակները, որոնք կարող են ազդեցություն ունենալ: «Կարգավորիչ ու վերահսկող գործողություններով պետք է զբաղվի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, եթե հարցը, օրինակ, գյուղմթերքներին է վերաբերում, գյուղնախարարությունը և այդպես շարունակ: Այդուհանդերձ, մեր համոզմամբ` սպառողական վարկերի գծով որոշակի նվազման տեղ կա, և կարելի է կրճատել ու նվազեցնել այդ տոկոսադրույքները: Բազմաթիվ այլ նրբություններ կան, որոնք, ընդհանուր առմամբ, կապված են ոչ այնքան ֆինանսական և բանկային համակարգի, որքան տնտեսության զարգացման և տնտեսության մրցակցային դաշտի հետ»: Ինչ վերաբերում է բանկային համակարգում առկա մրցակցությանը, նա նշեց, որ բավարար մրցակցային դաշտ կա. «Երկու տասնյակ բանկերի առկայության դեպքում չէր կարող մենաշնորհ լինել: Առավել ևս, երբ նրանց գործունեությունը կարգավորվում է օրենքներով, ԿԲ–ի իրավական ակտերով: Այլ խնդիր է, որ հիմք ընդունելով ընդհանուր ԿԲ–ի սահմանած բազիսային տոկոսադրույքը` իրենք ազատ են սահմանելու նաև իրենց տոկոսադրույքները, եթե դրա պահանջարկը կա: Իսկ եթե պահանջարկ չլինի` որևէ մեկը չի կարող և իմաստ էլ չի ունենա տոկոսադրույք բարձրացնել այն աստիճան, որ մարդիկ չվերցնեն այդ վարկերը: Առավել ևս` պետք է հաշվի առնենք, որ կա մրցակցություն ոչ միայն բանկերի, այլև բանկերի և վարկային կազմակերպությունների միջև»:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am