Արտակարգ դեպք Երևանում. Սարալանջի նորակառույց ճանապարհին բեռնատարի քարշակի վրայից կոնտեյները պոկվել և ընկել է. ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 57-ամյա Հովսեփ Տողանյանը իր վարածի Iveko մակնիշի 22 ՍՕ 499 համարանիշի բեռնատար քարշակ ավտոմեքենայով Սարալանջի թունելից դեպի Սարալանջի նորկառույց ճանապարհահատվածում՝ թունելից դուրս գալուց դեպի աջ հատված երթևեկելիս, բախվել է բազալտե եզրաքարերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով քարշակի վրա տեղադրված կոնտեյները ընկել է: Բարեբախտաբար, այդ պահին նշված հատվածով այլ տրանսպորտային միջոցներ չեն եղել, ինչի արդյունքում էլ զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Նշված հատվածում ուժեղացված ծառայություն էի կատարում ճանապարհային ոստիկանները, մինչև վերամբարձ կռունկի միջոցով կոնտեյները նորից տեղադրվեց քարշակի վրա: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի