Փողերի (արյան) լվացում. Հիվանդին ուղղորդում են Նորայր Դավիդյանին պատկանող «Sirius» լաբորատորիա

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեր թերթի խմբագրություն էին ահազանգել ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի աշխատակիցները և դժգոհում էին, որ ԲԿ-ի տնօրեն Նորայր Դավիդյանի կողմից կատարվող չարաշահումները անցնում են ամեն չափ ու սահման: Նրանց խոսքով` կենտրոնում գործող լաբորատորիային հրահանգավորված է չկատարել որոշ հետազոտություններ, թեև դա տեղի լաբորատոր պայմաններում հնարավոր է: Փոխարենը հիվանդին ուղղորդում են կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի սեփականությունը համարվող «Sirius» լաբորատորիա, որտեղ կատարվում են բժշկի կողմից նշանակված լաբորատոր հետազոտությունները, բայց այս անգամ վճարովի հիմունքներով:Լաբորատորիայի եկամուտն ապահովելու համար բժիշկները հիվանդին նշանակում են ֆերեզ` արյան մաքրում, որը բավական թանկ արժե: Նշանակվում են նաև այնպիսի լաբորատոր հետազոտություններ, որոնք ընդհանրապես պետք չեն, բայց «պետք են» ուղարկողներին:Ըստ ԲԿ-ի աշխատակիցների` «Sirius»-ը համագործակցում է նաև Հանրապետական հիվանդանոցի հետ, որի բժիշկները ևս հիվանդներին «գործուղում են» առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանի սեփական բիզնես համարվող լաբորատորիա` հետագայում իրենց մասնաբաժինը ստանալու պայմանով»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Արշակ Սրբազանի գործը կքննի դատավոր Գևորգ Մանուկյանը Ծեծկռտուք՝ Երևանում․ ավտոմեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ և հարվածներ են հասցրել իրար Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը խաղից դուրս գա, ապա Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու Թրամփը կոչ է արել առևտրային նավերին «քաջություն ցուցաբերել» Թեհրանը պատրաստ է Մերձավոր Արեւելքում հակամարտության դեէսկալացիային․ Փեզեշքիանը՝ Էրդողանին Փոփոխություններ դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանումների գործընթացում. «Փաստ» Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ մանրամասներ Լիբանանում Իսրայելի հարվածներից 80 երեխա է զոհվել Իսրայելի բանակը որսացել է Լիբանանից արձակված հրթիռները ԻՀՊԿ-ն հայտնել Է ԱՄՆ-ի հինգ ռազմավարական բազաների ուղղությամբ Իրանի հարվածների մասին Հերթական կրակոցներ են հնչել Երևանում «Երախտամոռ մոլլայի ռեժիմը ցույց տվեց իր իրական դեմքը»․ Ադրբեջանը՝ Իրանին Բագրատ Սրբազանն իր օրհնությունն է փոխանցում ԱԱԾ մեկուսարանից Նարեկ Զեյնալյանը որոշել է երեքին միասին «փուռը տալ». «Հրապարակ» Զատիկից «հինգ պակաս»՝ համաժողով. «Հրապարակ» Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Հայկ Մարությանի կուսակցության ցուցակի առաջին 30 անունները հաստատվել են. «Հրապարակ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը․ «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել. «Հրապարակ» Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ» Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանում ԻՀՊԿ անօդաչու սարքերի շտաբին «Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ Կիպրոսը չի մասնակցելու Իրանի դեմ ռազմական գործողություններինն. նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am