«ԱԱԾ-ն շոու է անում». Սերգեյ Շաքարյանց (video)
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը համոզված է, որ ԱԱԾ-ի իրականացրած գործունեությունը ցուցադրական է. «Էդքան փող են ծախսում, մարդկանց բռնում են, տանում են, բաց են թողնում: Տեսեք-տեսեք, գործ ենք անում: Նախընտրական գործ եք անում, որ հետո էլ մարդիկ գան ձեզ ընտրեն»: Խոսելով Մանվել Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակից՝ Շաքարյանցն ասաց. «Աստված չանի, որ հետո հանկարծ պարզվի, որ էդ պահեստները ոչ թե Մանվել Գրիգորյանի պահեստներն են, այլ ԵԿՄ-ի»: Ըստ քաղաքագետի՝ ԵԿՄ-ի լուծարման պահանջը նման է Հարավսլավիայի պատմությանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
