«Ո՛չ ԿԳՆ-ի արածն է մի բան, ո՛չ էլ Դեմոյանի գրառումը». Արթուր Հայրապետյան
Գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աչքովս ընկավ Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը։ Անկեղծ ասած` ոչ ԿԳՆ-յան արածն է մի բան, ոչ էլ Դեմոյանի գրառումը։ Երբ պետք է հարգել սովորենք մեկս մյուսին։ Ինչ է նշանակում՝ «համբուրվել», «հաբրգել»... Երբ պետք է հասկանանք, որ կարիք չկա խոսելիս ներքին ուղերձներ հղել մարդու անձնական կյանքի վերաբերյալ, երբ պիտի սովորենք խնդիրը քննել բուն կոնտեքստի մեջ` առանց հիշելու` ով ինչ է արել իր նախկին կյանքում: Եթե կա հանցանք, պատժողն էլ պիտի լինի իրավասու անձ: Ի դեպ, Արայիկ Հարությունյանին էլ, Հայկ Դեմոյանին էլ մեծ եմ հարգում»
