ԱԱ-2018. Շվեդիան հաղթեց Մեքսիկային
Ավարտվեց ԱԱ-2018-ի F խմբի երրորդ տուրի Մեքսիկա-Շվեդիա հանդիպումը: Շվեդները խոշոր հաշվով հաղթեցին Մեքսիկայի ընտրանուն, հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով: Սակայն Մեքսիկան ևս անցավ փլեյ-օֆ, քանի որ խմբի մյուս խաղում Գերմանիայի ընտրանին անակնկալ պարտություն կրեց Հարավային Կորեայից 0:2 հաշվով:
