Բացառիկ. Գերմանիան դուրս մնաց Աշխարհի առաջնությունից
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում F խմբում կայացան վերջին տուրի խաղերը: Աշխարհի չեմպիոն Գերմանիան 0-2 հաշվով պարտվեց Հարավային Կորեային և դուրս մնաց պայքարից: Մյուս խաղում Շվեդիան 3-0 ջախջածեց Մեքսիկային: Խմբում առաջին տեղը զբաղեցրեց Շվեդիան 6 միավորով: Մեքսիկան նույնպես հավաքեց 6 միավոր և զբաղեցրեց 2-րդ տեղը: Հարավային Կորեան 3 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը: Գերմանիայի հավաքականը դուրս մնաց խմբային փուլից, քանի որ գրավեց 3-րդ հորիզոնականը:
