Անկանխատեսելի Էրդողանը, ԼՂ խնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները

Էրդողանը ստացել է ընտրողների ձայների 53 տոկոսից ավելին Թուրքիայում երեկ անցկացվեցին նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 8 կուսակցություն․ «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները ընտրություններում հանդես են գալիս «Ժողովրդական դաշինք»-ի ներքո: Իսկ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, «Լավ», «Երջանկություն» կուսակցությունների հետ միասին միավորվել են «Ազգային դաշինք»-ի ներքո: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական, ինչպես նաև «Հայրենիք» և «Ազատ գործ» կուսակցություններն ընտրություններին մասնակցում են առանց դաշինքների: Նախագահական ընտրություններին մասնակցում են 6 թեկնածուներ․ «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն առաջադրել է Մուհարեմ Ինջեին, «Լավ» կուսակցությունից նախագահի թեկնածուն Մերալ Աքշեներն է, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից՝ Սելահաթթին Դեմիրթաշը, «Երջանկություն»-ից՝ Թեմել Քարամոլլաօղլուն և «Հայրենիք» կուսակցությունից՝ Դողու Փերինչեքը: Քվեարկելու իրավունք ունեն 59 մլն քաղաքացի, որոնցից 56 մլն ապրում է Թուրքիայում, իսկ մյուսները արտերկրում, որոնք քվեարկելու հնարավորություն են ունեցել հունիսի 7-ից սկսած: Քվեատուփերի 79 տոկոսի ձայների հաշվարկի համաձայն, նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների ձևավորած «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ընտրողների ձայների 54․3 տոկոսը, Էրդողանի գլխավոր մրցակիցը Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից առաջադրված Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 29․9 տոկոսը, «Լավ» կուսակցության նախագահի թեկնածու Մերալ Աքշեները՝ 7․5, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Սելահաթթին Դեմիրթաշը՝ 7․2, «Երջնկություն» կուսակցությունից՝ Թեմել Քարամոլլաօղլուն 0․91, իսկ «Հայրենիք» կուսակցությունից Դողու Փերինչեքը ձայների 0․2 տոկոսը: Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, պատկերը հետևյալն է՝ «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների «Ժողովրդական դաշինք»-ը ստացել է ընտրողների ձայների 55․6 տոկոսը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական», «Լավ», «Երջանկություն» կուսակցությունների միասնական «Ազգային դաշինք»-ը` 33 տոկոսը, Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ստացել է 10․2 տոկոս` հաղթահարելով նախընտրական շեմը: «Հայրենիք» և «Ազատ գործ» կուսակցությունները միասին 1․3 տոկոս քվե ունեն: Ընտրախախտումներ, բախումներ Թեև ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարության, քվեարկությունն ընդհանուր առմամբ խաղաղ է ընթացել, այնուամենայնիվ ընդդիմադիր լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում բազմաթիվ հաղորդումներ ու տեսանյութեր են տարածվել ընտրախախտումների, ընտրակեղծիքների, կրկնաքվեարկությունների, իշխանությունների կողմից վարչական լծակների գործադրման և հակառակորդ ուժերի աջակիցների միջև բախումների մասին: Էրզրումի նահանգի Քարաչոբան քաղաքի ընտրատեղամասում երկու ընտանիքի միջև ծագած զինված բախման արդյունքում 2 հոգի մահացել է, 3-ը վիրավորվել։ Մահացածներից մեկը ընդդիմադիր «Լավ» կուսակցության տեղական մասնաճյուղի ղեկավարն է: Աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել նաև Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանում, որտեղ ընտրատեղամասի մոտակայքում կայանած մեքենայի մեջ արդեն կնքված ընտրաթերթիկներով լի չորս պարկ է հայտնաբերվել: Ավելին՝ Թուրքիայի չորս նահանգում տասը օտարերկրացի դիտորդ է ձերբակալվել։ ՆԳն տվյալներով՝ նրանք փորձել են միջամտել խորհրդարանական և նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքին։ Թուրքիայի առաջատար ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Բյուլենթ Թեսքանը պատմել է Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգում ընտրատեղամասերի աշխատանքի հետ կապված բողոքների մասին։ Նրա խոսքով՝ պաշտոնատար անձինք համապատասխան հայտարարություններով արդեն դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության ներկայացուցիչն ականատեսի վկայությամբ տեսագրություն է ցույց տվել, որը խոսում էր Շանլըուրֆայի շրջաններից մեկում՝ Սուրուչի ընտրատեղամասում քվեաթերթիկների լցոնումների մասին։ Թեսքանի խոսքով՝ այդ նահանգի մեկ այլ ընտրատեղամասում հունիսի 24-ի գիշերը հարյուրավոր քվեաթերթիկներ են լցոնվել՝ հաջակցություն Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» և նրա հետ դաշինք կազմած Ազգայնական շարժում կուսակցության։ Էրդողանի խոստումները Թուրքիան ամբողջ աշխարհին ժողովրդավարության դաս տվեց, երեկ «Ազգային միաբանություն» դաշինքի կողմնակիցների առջև, Ստամբուլում իր ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ ընտրություններում 90 տոկոսանոց ներկայությունը շատ կարևոր գործոն է։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ժողովուրդն օգտվել է իր ժողովրդավարական իրավունքից և մասնակցել քվեարկությանը։ «Քաղաքական բանավեճերը մի կողմ թողնելու և հանուն Թուրքիայի գործելու ժամանակն է»,-ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ երկրում բոլոր ոլորտներում բարեփոխումները կշարունակվեն։ Այնուհետև Էրդողանը խոստացել է շարունակել Սիրիայի «ազատագրումը»: Թուրքիան կշարունակի «ազատագրել սիրիական հողերը», որպեսզի փախստականները կարողանան անվտանգ այնտեղ վերադառնալ, կողմնակիցներին հղված ուղերձում ասել է Էրդողանը։ Նա նաև խոստացել է առավել վճռական պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ։ Երկու հայ պատգամավոր՝ Թուրքիայի խորհրդարանում Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի: Նոր մեջլիսում կլինեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված հայազգի Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում առաջադրված Մարգար Եսայանը: Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի մեջլիսում 3 հայ պատգամավոր կար` Գարո Փայլանը, Մարգար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը: Վերջինիս թեկնածությունն այս ընտրություններում կուսակցությունը չի առաջադրել: Գարո Փայլանը մշտապես բարձրաձայնել է հայ համայնքին հուզող հարցերը: Նա աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով, որոնցում բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915թ. դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը մերժվել էր: Նա նաև պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը: Խորհրդարանի ամբիոնից ցեղասպանության մասին խոսելու համար նա անգամ ենթարկվել է կարգապահական տույժի: Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր: Ի տարբերություն Փայլանի` Եսայանը հայտնի է իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2015-ին ընտրվելուց ի վեր նա որևէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Ավելին, 2016 թվականի հունիսին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նա Թուրքիայի պատվիրակության կազմում կողմ էր քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որը ԵԽԽՎ-ում տապալվել էր: Հայ-թուրքական հարաբերություններում և ԼՂ խնդրով՝ ի՞նչ սպասել Էրդողանից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առումով Հայաստան-Թուրքիա արձանագրությունների սառեցումից, ապա դրանց հետ կանչումից հետո, և նույնիսկ դրանից առաջ որևէ մեկը չի ունեցել պատրանքներ, թե հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն: Բայցև մշտապես հնչել է կարծիք, որ Էրդողանն անկանխատեսելի գործիչ է, և կարող է գնալ անակնկալ քայլերի: Նախընտրական շրջանում, երբ Էրդողանը մեծացնում էր ազգայնական-արմատական կրքեր՝ երբեք չէր կարելի սպասել, որ նա կարող է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերի դիմել: Այժմ ընտրություններում հաղթած թեկնածուն՝ կարող է իրեն ավելի ազատ զգալ, ընդ որում, այդ ազատությունը կարող է անդրադառնալ ղարաբաղյան խնդրի վրա: Թուրքիայի պաշտոնյաները բացահայտ հայտարարում են, որ ներկայացնում են Ադրբեջանի շահերը: Սրա հետևանքները կարող են ավելի վատ լինել ԼՂ խնդրում՝ Թուրքիայի ներգրավվածության առումով: Այնպես որ Էրդողանի իշխանավարումը, կարելի է ասել, ոչ մի լավ բան չի խոստանում թե՛ Հայաստանի հետ հարաբերութունների կարգավորման հեռանկարների, թե՛ ԼՂ խնդրի վերաբերյալ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Տեղումներ կլինեն ձյան տեսքով 2 անշարժ գույք, 3.5 մլն կանխիկ գումար. Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր Սմբատյանի հայտարարագրի հետքերով ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է. «Հրապարակ» Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է. «Հրապարակ» ՔՊ-ում բողոքարկման դիմումներ են ներկայացվել. «Հրապարակ» Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ» Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը. «Ժողովուրդ» Նախարարը փոխնախարարից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը. «Ժողովուրդ» Հանրային հեռուստաընկերության եթերը՝ ռեստորանից. «Ժողովուրդ» Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում․ «Հրապարակ» Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am