Մանվել Գրիգորյանը Էջմիածինն է ավիրել,բա Էրեբունին ո՞վ է ավիրել.Մանվել Եղիազարյան (Արաբո ջոկատի հրամանատար) (video)
«Մանվել Գրիգորյանը սարսափելի ծանր երևույթ է, բայց ավելի մեծ բացթողումներ կան»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Ըստ հրամանատարի՝ մենք այնքան ենք կենտրոնացել Մանվել Գրիգորյանին վիրավորելու վրա, որ վիրավորում ենք բոլոր ազատամարտիկներին. «Դուք չկարծեք, թե ես պաշտպանում եմ ինչ-որ գողի, բայց այս հալածանքներով ընկել եք բանակի հետևից, թևաթափ եք անում հայոց բանակը»: Եղիազարյանի խոսքով՝ չի կարելի մեծ աղմուկ բարձրացնել մի հարցից այն ժամանակահատվածում, երբ մեզանից կիլոմետրեր հեռու թշնամին լուրջ կուտակումներ է իրականացնում: Մանրամասները՝ տեսանյութում.
