Նիկոլ Փաշինյանը գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ է նշանակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Արզումանյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Միքայել Արզումանյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
