Ալիևը հայտարարեց պատերազմի երկրորդ փուլի մասին

Երեկ Բաքվի Ազադլըղ հրապարակում անցկացվեց զորահանդես՝ նվիրված Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման հարյուրամյա հոբելյանին, որին մասնակցում էին 4 հազար զինծառայողներ պաշտպանության, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների նախարարություններից, Ազգային անվտանգության ծառայությունից, սահմանապահ և հատուկ պետական պահպանության ծառայություններից, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի զորահանդեսային կազմից: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ զորահանդեսին ներկա էին պաշտոնական ներկայացուցիչներ մի շարք երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, Պակիստանից, Բելառուսից, Իսրայելից, Ղազախստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից, Ուկրաինայից: Հաղորդվեց, ադրբեջանական զորքերի հանդիսավոր զորատեսին ներկայացում է նաև 240 միավոր ռազմական տեխնիկա և ավելի քան յոթ տասնյակ թռչող սարքեր, այդ թվում վերջերս ձեռք բերված նոր սերնդի տեխնիկա՝ զրահապատ տրանսպորտային միջոցներ, հրթիռային և հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը նոր թափով շարունակեց ծանր սպառազինություն ձեռք բերել: Մասնավորապես, վերջերս հաղորդվեց, որ ադրբեջանական բանակը համալրվել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով: Ըստ ռազմական փորձագետների, եթե նախկինում Բաքուն բավարարվում էր հիմնականում ռուսաստանյան և նախկին խորհրդային այլ երկրների արտադրության սպառազինությամբ, ապա այսօր զենք ձեռք բերելու գործարքներ է կնքում պակիստանյան, չեխական, թուրքական ընկերությունների հետ: Սա, ինչպես ասում են, դեռ ամենը չ., Ալիևը դարձյալ ռազմաշունչ հայտարարություններ է արել, նա նշել է, թե Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, միաժամանակ սպառնալով՝ Հայաստանը պետք է հասկանա, որ ադրբեջանական բանակն «ի զորու է ոչնչացնելու ռազմական և ռազմավարական ցանկացած օբյեկտ»: Ալիևը կրկնել է այն ամենը, ինչ տարիներ շարունակ ասել է Ղարաբաղի մասին. «Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, Բաքուն երբեք չի ընդունի Ղարաբաղի օկուպացիան, Ադրբեջանը կվերականգնի իր վերահսկողությունը Ղարաբաղում և հարակից գրավյալ տարածքներում» և այլն: Նա հայտարարել է նաև, թե Բաքուն շարունակելու է զենք գնել՝ ուժեղացնելու բանակը: Ալիևի խոսքերով՝ աշխարհում հիմա գերիշխում է ոչ թե միջազգային իրավունքը, այլ ռազմական ներուժը: Եթե միջազգային իրավունքն աշխատեր, տարածքները վաղուց ազատված կլինեին, հայտարարել է Ալիևը, հավելելով՝ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Ալիևը «հաղթանակ» է որակել 2016թ. ապրիլյան պատերազմն ու «2018թ. նախիջևանյան գործողությունը», ասելով, թե այդ հաղթանակներն «էլ ավելի բարձրացրեցին Ադրբեջանի ժողովրդի հայրենասիրական ոգին»: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը անցյալ շաբաթ պնդում էր, թե «վերջին տարիների ընթացքում երկրի ռազմական պոտենցիալը էականորեն մեծացել է և էականորեն փոխել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը՝ հօգուտ Ադրբեջանի»: «Պատերազմը դեռ չի ավարտվել։ Ավարտվել է միայն դրա առաջին փուլը»,– եզրափակել է իր ելույթն այսպես Ալիևը։ Ադրբեջանը պատրաստ է չճանաչված Լեռնային Ղարաբաղի տարածքում ոչնչացնել Հայաստանի բոլոր ռազմական և մարտավարական օբյեկտները, սպառնացել է Իլհամ Ալիևը։ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հողն է։ Ադրբեջանցիները հարյուրավոր տարիներ ապրել և ստեղծել են այս տարածքի վրա։ Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում։ Ադրբեջանը չի համակերպվի իր գրավյալ տարածքների հետ և կվերականգնի տարածքային ամբողջականությունը»« ասել է Ալիևը, ապա հավելել. «Հայաստանը չի կարողանում և չի կարողանա մեզ հետ մրցակցել։ Պատմական արդարությունը մեր կողմն է, մենք ունենք ռազմական և տնտեսական հզորություն, և Ադրբեջանի ու Հայաստանի միջև անդունդը միայն ավելի է մեծանալու»։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ավելի կոնկրետ է խոսել: Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են «հայերի կողմից իրենց պատկանող օկուպացված տարածքները վերադարձնելուն», ասել է Զաքիր Հասանովն ու հավելել. «Մեր նպատակն է բանակին պատերազմի նախապատրաստել․ քաղաքական բանակցությունները մեր աշխատանքի մեջ չեն մտնում։ Ադրբեջանի զինված ուժերն այժմ պատրաստ են մեզ պատկանող տարածքները վերադարձնելուն, այդ թվում՝ հոգեբանորեն»: Միևնույն ժամանակ երկրի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը մշակել է «Մեծ վերադարձ» անվանումով ծրագիր, որի հիմնական ու միակ նպատակը հայկական տարածքների վրա հարձակումն ու դրանց գրավումն է, և տեղահանված ավելի քան մեկ միլիոն տեղահանված ադրբեջանցիների վերաբնակեցումն իրենց «պատմական հողերում», որոնք հայերը չեն ցանկանում վերադարձնել։ Ինչպես նկատում ենք, պաշտոնական Բաքուն բաց խոսում է պատերազմի նախապատրաստության մասին, նույնիսկ որոշ փակագծեր բացելով այդ «ծրագրի» մասին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am