Արթուր Վանեցյանի մայրը պաշտոն ստացավ Կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Մարգարիտ Ազարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ: Նշենք,որ Մարգարիտ Ազարյանը Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի մայրն է,ով երկար տարիներ զբաղեցրել է նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը:
