Մանվել Գրիգորյանին մեծ կոռուպցիոն ձուկ չեմ համարում. Կարո Եղնուկյան
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ քաղբանտկյալներին ազատ արձակելու վերաբերյալ որոշ քայլեր արվում են, բայց մեծ կոռուպցիոներ ձկները չեն բռնվում: «Մանվել Գրիգորյանին ես մեծ կոռուպցիոն ձուկ չեմ համարում, կամ նույն Վաչոյին: Սրանք մարդիկ են, որոնք ավելի մեծերի համար փողը տարել են այստեղից այնտեղ, օֆշորից հետ Հայաստան, հանք են գնել»,- ասաց Կարո Եղնուկյանը:
