Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 25–ամյա վարորդը ВАЗ 21140–ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Արայիկ Քալաշյանը իր վարած ВАЗ 21140 մակնիշի 35 ՕG 284 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 184-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվար շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Քալաշյանն ու նրա ուղևորուհի, Գորիսի բնակիչ, 18-ամյա Լ. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի տարածաշրջանի Աղիտուի զինվորական հոսպիտալ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահանմանազատել տարածքը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի պտույտ շրջվելու հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետորսյանի

դիտվել է 26 անգամ
Լրահոս
ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր. «Ժողովուրդ» Հոր անունով սարն ու գյուղը Արցախում թողած՝ քարոզարշավ Է անում Էջմիածնում. «Ժողովուրդ» Բռնաճնշումների, ծեծի, սեքսիզմի դրսեւորման եւ ազատ մամուլի ճնշման պայմաններում այսօր կկայանա Ժողովրդավարության ֆորում. «Ժողովուրդ» Արգիշտին` Դիանայի արժանի հետեւորդ․ «Հրապարակ» Իրավապահների հաշվարկները չարդարացան. Սամվել Կարապետյանը խցում միայնակ է մնացել. «Ժողովուրդ» Ինչպե՞ս է լուծվելու հայկական գյուղմթերքի արտահանման խնդիրը. «Փաստ» ՀԷՑ-ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները. «Հրապարակ» Ինչու էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու․ «Հրապարակ» Կաթողիկոսին հեռացնելուն զուգահեռ՝ Շողակաթ TV-ն էլ կփակեն. բացառիկ. «Ժողովուրդ» Մոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման Դատախազությունը չրեր, մետաքսե թաշկինակներ ու շարֆեր է գնել. «Փաստինֆո» ՔՊ-ն նյարդային ցնցումների մեջ է ընկել Ո՞րն է Ալիևի պահանջած Սահմանադրությունն ունենալու Փաշինյանի միակ տարբերակը. պատգամավոր Մանրամասներ՝ Ծաղկունք բնակավայրի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից Եկեղեցու հիմնադիրը Քրիստոսն է, իսկ նրա ինքնուրույն ընթացքը պայմանավորված է դավանաբանական որոշումով Հայտնի են 2025թ․ «Ավրորայի» հերոսների անունները ««Հունիսի 12-ի» գործով Տիգրան Կլեկչյանի վարչական հսկողությունը վերացվեց». փաստաբան Ազգակործան պատուհաս, հրապարակիր Մինսկի խմբի խաղաղության պլանները, ու բանավեճը կկայանա․ Զուրաբյան Մոսկվայի օդը փակ է ԱԹՍ-ի հնարավոր հարձակումների պատճառով, 6 ժամ է՝ Շերեմետևոյում ենք․ Շարմազանով Նիկո՛լ, քո միակ և ունիկալ «արժանիքը» բացարձակ անբարոյականությունն է․ Արմեն Աշոտյան Բանակը «լուռ կառուցում» ենք արտահայտությունը քարոզչություն է՝ ուղղված «դատարկ գլուխներին». Բադալյան Ծերուկն անտանելի է դառնում. Արսեն Թորոսյանը` Տեր-Պետրոսյանի մասին «Քավության նոխազներն» ընդվզում են. Փաշինյանի իշխանության ներսում աճող ճաքերն անհնար է քողարկել Գոյություն չունի «Իրական Հայաստան» կամ «Չորրորդ հանրապետություն». դրանք Ադրբեջանի պահանջների փաթեթներ են Ծաղկունք բնակավայրի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am