Ծառերի սպանդ Դավթաշենում/տեսաշար/

Այսօր՝ հունիսի 27-ին, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձարարականով Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում ժամանակավորապես դադարեցվել է ինչ-որ շինարարության կառուցում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչական շրջանում ահազանգեր էին ստացվել, որ նշված հատվածում «քոքից» ծառեր են կտրվել և օպերատիվորեն ժամանած թաղապետարանի աշխատակիցները տեղում արձանագրել և կասեցրել են հերթական գործողությունները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քաղաքացի Հ. Ասքանազյան ներկայացած անձը Դավթաշեն վարչական շրջանի պատասխանատուներին է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի ստրագրությամբ և կնիքված թուղթ, որ ինքը ապօրինի գործողություններ չի կատարել, հետևաբար, տարածքի սեփականատերը ինքն է և ինքն է տնօրինում գույքին, այդ թվում՝ ծառերին: Խնդրի վերաբերյալ SHAMSHYAN.com-ը պազաբանում խնդրեց Ա. Մարտիրոսյանից: Ներկայացում ենք Ա. Մարտիրոսյանի պարզաբանումը տվյալ խնդրի վերաբերյալ. Համաձայն Երևան քաղաքի ավագանու 18 նոյեմբեր 2009թ. հ.N/2/4-4-Ն որոշման Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը սպասարկում է միայն քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքները, ինչ վերաբերվում է սեփական տարածքներին, ապա համաձայն քաղաքացիական օրենսգրքի 202 հոդված 3 կետի` ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ Հոդված 202. Հողամասը՝ որպես սեփականության իրավունքի օբյեկտ 1. Հողամասի տարածքային սահմանները որոշվում են օրենքով սահմանված կարգով` լիազորված պետական մարմնի կողմից` սեփականատիրոջը տրված փաստաթղթերի հիման վրա: 2. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը տարածվում է դրա սահմաններում գտնվող վերգետնյա և ստորգետնյա տարածքի վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 3. Հողամասի սեփականատերն իրավունք ունի օգտագործելու այն ամենը, ինչը գտնվում է իր հողամասի մակերեսին և դրա տակ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Արտաշատում պարեկները զինծառայողների մոտից հայտնաբերել են Թրամփ․ Վենսը «պակաս ոգևորված» էր Արշակ Սրբազանի գործը կքննի դատավոր Գևորգ Մանուկյանը Ծեծկռտուք՝ Երևանում․ ավտոմեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ և հարվածներ են հասցրել իրար Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը խաղից դուրս գա, ապա Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու Թրամփը կոչ է արել առևտրային նավերին «քաջություն ցուցաբերել» Թեհրանը պատրաստ է Մերձավոր Արեւելքում հակամարտության դեէսկալացիային․ Փեզեշքիանը՝ Էրդողանին Փոփոխություններ դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանումների գործընթացում. «Փաստ» Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ մանրամասներ Լիբանանում Իսրայելի հարվածներից 80 երեխա է զոհվել Իսրայելի բանակը որսացել է Լիբանանից արձակված հրթիռները ԻՀՊԿ-ն հայտնել Է ԱՄՆ-ի հինգ ռազմավարական բազաների ուղղությամբ Իրանի հարվածների մասին Հերթական կրակոցներ են հնչել Երևանում «Երախտամոռ մոլլայի ռեժիմը ցույց տվեց իր իրական դեմքը»․ Ադրբեջանը՝ Իրանին Բագրատ Սրբազանն իր օրհնությունն է փոխանցում ԱԱԾ մեկուսարանից Նարեկ Զեյնալյանը որոշել է երեքին միասին «փուռը տալ». «Հրապարակ» Զատիկից «հինգ պակաս»՝ համաժողով. «Հրապարակ» Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Հայկ Մարությանի կուսակցության ցուցակի առաջին 30 անունները հաստատվել են. «Հրապարակ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը․ «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել. «Հրապարակ» Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ» Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանում ԻՀՊԿ անօդաչու սարքերի շտաբին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am