«Կփորձենք իրենից պարզել մանրամասները». Արման Թաթոյանն առանձնազրույց կունենա Մանվել Գրիգորյանի հետ

«Երբ Մանվել Գրիգորյանի փաստաբանը հայտարարել էր, թե իր պաշտպանյալը խոշտանգման է ենթարկվում,ես  անձամբ հանձնարարել եմ  կապվել փաստաբանի հետ և փորձել հասկանալ, թե ինչում է կոնկրետ խնդիրը։ Փաստաբանը նշել էր, որ այս պահին մեզ դիմելու անհրաժեշտություն չի տեսնում, մեզ ուղղված որևէ դիմում, բողոք չունեն։ Բայց առաջիկա այցերից մեկում ՔԿՀ մեր աշխատակիցները նույնպես կտեսակցեն, որովհետև մեզ համար որևէ նշանակություն չունի՝ մարդն ինչ հանցանքի մեջ է մեղադրվում։ Որքան էլ որպես քաղաքացի չընդունեմ, զազրելի համարեմ ենթադրյալ հանցանքը, բայց միևնույն է՝ ազատությունից զրկման հարցում պետք է ցուցաբերեմ միատեսակ մոտեցում։ Այնպես որ, առաջիկա այցերից մեկում կլինի առանձնազրույց Մանվել Գրիգորյանի հետ, կփորձենք իրենից պարզել մանրամասները։ Նաև կապի մեջ կլինենք փաստաբանի հետ»,-  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ցանկացած դեպքում, երբ հրապարակային ահազանգ է լինում, մանավանդ՝ հանրային հետաքրքրություն ունեցող գործով, որ խոշտանգում է տեղի ունենում, ես օրենքի ուժով պարտավոր եմ արձագանքել:Մանվել Գրիգորյանի փաստաբանը նշել է, որ առողջական խնդիրներն անհամատեղելի են ազատությունից զրկման հետ, մենք մեզ ուղղված որևէ բողոք չունենք։ Ես անձամբ այցելել եմ Մանվել Գրիգորյանին հենց ձերբակալման առաջին օրը, այդ ժամանակ առանձնազրույց է եղել, նա պարզապես նշեց, որ որոշակի դեղերի կարիք ունի, բայց մեր առանձնազրույցից հետո ձերբակալվածների պահման վայրում պատշաճ բժշկական հետազոտություն է անցել։ Մենք այդ առումով մինչև այս պահը խնդիր չենք տեսել, առաջին ահազանգը փաստաբանից էր»,-ասաց Թաթոյանը:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am