Իրաքից եկող տաք օդային հոսանքների ներհոսքը սկսվել է.Գագիկ Սուրենյան

Հայաստան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված առաջիկա օրերին հանրապետության տարածքում կլինի +40: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ Իրաքից եկող տաք օդային հոսանքների ներհոսքը սկսվել է, ներթափանցում են հարավ-արևմուտքից: Առաջին ընդգրկման շրջանը կլինի Արարատյան դաշտը, ըստ կանխատեսումների, հունիսի 27-ին ջերմաստիճանը կհասնի +38-ի: «Առաջիկա հինգ օրերին, հուլիսի 2-ն էլ ներառյալ, հանրապետությունը գտնվելու է ակտիվ ջերմային ալիքի ազդեցության գոտում: Հունիսի 27-30-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ բարձրանալու է 4-5 աստիճանով: Հանրապետության տաք շրջաններում՝ Արարատյան դաշտում և Երևանում, Սյունիքի հովտային գոտիներում, արդեն հունիսի 29-ին կարող ենք արձանագրել մինչև +40 աստիճան: Տավուշի հովտային գոտիներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-38-ի: Լեռնային հատվածներում առավելագույն ջերմաստիճանն այդ օրերին կհասնի 30-34-ի, Արցախի ցածրադիր հատվածներում՝ մինչև 37 աստիճանի»,- ասաց Գագիկ Սուրենյանը: Քանի որ բավական բարձր ջեմային ֆոն է, հետևաբար ԱԻՆ-ը բնակչությանը կոչ է անում ցերեկային ժամերին, հատկապես ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

«Մեր հաջորդ կոչը հրդեհավտանգության հետ է կապված: Քանի որ տեղումները դադարում են, և լինելու է բարձր ջերմային ֆոն, ապա հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում ձևավորվելու է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այնպես որ, մեր բնակչությանը կոչ ենք անում, բնության մեջ լինելու ժամանակ, շատ զգույշ լինել կրակի հետ և պահպանել հրդեհավտանգության կանոնները, որպեսզի անցած տարվա պատկերը չունենանք»,-ասաց Գագիկ Սուրենյանը: Ինչ վերաբերում է հուլիս ամսվա եղանակակլիմայական պայմաններին, ապա Գագիկ Սուրենյանը նշեց, որ նախորդ տարի հուլիսին Հայաստանում տևական ժամանակ եղել է անոմալ բարձր ջերմային ֆոն, այդ տաք օդային հոսանքների ներհոսքն անդադար էր: Այս տարվա հուլիսը, ըստ կանխատեսումների, մի փոքր կտարբերվի այն առումով, որ ժամանակ առ ժամանակ այդ տաք օդային հոսաքները կընդհատվեն Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներով, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am