ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարելու փոխարեն սահմանին ավելի լուրջ գործ ունի անելու. Վովա Վարդանով (video)
Հետախույզ Վովա Վարդանովի խոսքով, եթե թուրքը համեմատաբար խաղաղ է իրեն պահում, բայց կուտակումներ է իրականացնում, ուրեմն մի բան մտածել է. «Եթե թուրքը չի կրակում, ի՞նչ է անում: Էս հարցի պատասխանը ստանալու համար պետք է նորմալ ֆինանսավորել հետախուզությունը, որպեսզի սահմանին նրանք ուղեղով գործեն, ոչ թե ուսերի վրայի աստղերի քանակով»: Վովա Վարդանովը վստահ է, որ ԱԱԾ-ն չպետք է հակակոռուպցիոն գործունեություն իրականացնի, այլ պետք է սահմանին հետախուզական աշխատանքով զբաղվի: Մանրամասները՝ տեսանյութում.
