Մեծամորի քաղաքապետը մի քանի օր առաջ դիմում է գրել ու դուրս եկել ՀՀԿ-ից
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը մի քանի օր առաջ դիմում է գրել ու դուրս եկել ՀՀԿ-ից: Բայց երեկ Մեծամորի բնակիչների մի խումբ պահանջում էր նրա հրաժարականը՝ հայտարարելով, որ նա չի կատարել իր նախընտրական խոստումները: Ինչպես բոլոր հրաժարական տված քաղաքապետերը, Գրիգորյանն էլ առայժմ չի պատրաստվում հրաժարական տալ, բայց փորձը ցույց է տալիս, որ դիմադրությունը երկար չի տևում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
